Բացել լրահոսը Փակել լրահոսը
382739102_876761827353360_5921944519685964510_n (1)
A A
Քաղաքականություն

Փաշինյանն ասում է անկախություն,բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել․ Շարազանով

 ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը գրել է
 
 
Փաշինյանի վարչապետ մնալու պարագայում ՀՀ կդառնա ծայրագավառ՝թուրքական վիլայեթ։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ անկախության եւ ինքնիշխանության արժեքների մսխողն է։
Նա է ՀՀ ինքնիշխանությունը դարձրել աշխարհաքաղաքական խաղերի առարկա։
 
Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանցուն հանձնողը,2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորաւգրողը,Սեւ լճի 30 տոկոսի համար չպայքարողն ու 41 քառ.կն ինքնիշխան տարածքը թշնամուն առանց պայքարի հանձնողը խոսում է ՀՀ ինքնիշխանությունից։
 
Ուշադրություն.Նիկոլը հստակ գործում է սիմվոլների հակադրությամբ։
1.Ասեց սեր եւ համերաշխություն, բայց բերեց ատելություն։
2.Ասեց վենդետա չի լինելու,բայց բերեց ձերբակալությունների շքերթ։
3. Ասեց Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց այսօր Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս։
4. Ասեց հաղթելու ենք,բայց բերեց պարտություն։
5. Ասեց թուրքերը գալիս են ավարտելու հայոց ցեղասպանությունը,բայց թուրքերից դրական ազդակներ է սպասում։
 
Հիմա էլ ասում է անկախություն,բայց մտքին ՀՀ-ն թուրքական վիլայեթ դառնալու ճանապարհն է բռնել։
 
Հ.Գ. Ասում են՝ սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է:
Իսկ ազգակործան պատուհասի վերջին հանգրվանն «անկախությունն» է: