Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել ԼՂ բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ

Ամերիկայի ձայն

ԵԱՀԿ գործող նախագահը գրառում է կատարել ԼՂ իրավիճակի վերաբերյալ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական հարձակման և տեղի բնակչությանը սպառնացող վտանգի առնչությամբ։ Այդ մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես խորապես մտահոգված եմ Ստեփանակերտում ռազմական գործողությունների և քաղաքացիական բնակչության համար դրանցից բխող վտանգի առնչությամբ: Անհապաղ ապաէսկալացման կոչ եմ անում։ Խաղաղ երկխոսությունը պետք է լինի միակ տարբերակը, և մարդասիրական մտահոգությունները պետք է գերակայեն», - գրել է նա։

Օսմանին հավելել է, որ թեմային կանդրադառնա նաև Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ նախատեսվող հանդիպումների ընթացքում։

«Այսօր ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի ժամանակ ես հանդիպում կունենամ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ և կկրկնեմ իմ կոչը՝ շարունակելու դիվանագիտական շփումները և առաջնահերթությունը տալու կայուն խաղաղության ջանքերին», - հավելել է ԵԱՀԿ գործող նախագահը։