Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արցախի զինուժ ԱՀ ՊՆ
A A
Պաշտոնական

Ադրբեջանի տարածած հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել, թե իբր Արցախի ՊԲ ստորաբաժանումները փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 17-ին ժամը 13:55-ի սահմաններում փորձել են ականներ տեղադրել Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի առջև, իսկ ժամը 15։10-ի սահմաններում կրակ են բացել Շուշիի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: