A
A
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ընկերական խաղում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 17-ին ընկերական հանդիպում կանցկացնի Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Խաղը կկայանա Հյուսիսային Մակեդոնիայի Ստրումիցա քաղաքի «Մլադոստ» մարզադաշտում։
Երկու երկրների հավաքականները վերջին անգամ հանդիպել են 2021 թվականի նոյեմբերի 11-ին: Այդ օրը Հայաստանի հավաքականը սեփական դաշտում 0:5 խոշոր հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնացիներին: