Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+shtanga (2)
A A
Սպորտ

Գարիկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճեց ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի երկու ներկայացուցիչներն այսօր իրենց հաշվին մեկ մեդալ գրանցեցին:

 

102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը պոկում վարժությունում 183 կգ արդյունքով գրավեց 3-րդ տեղը և նվաճեց բրոնզե մեդալ: Սակայն, երկամարտում մեր մարզիկը գրավեց 5-րդ տեղը՝ 393 կգ:

 

Իսկ ահա մեր մյուս ծանրորդը՝ Սամվել Գասպարյանը, երկամարտում ցույց տվեց 394 կգ արդյունք և բելառուսցի Եվգենի Ցիգանկովի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը: Անձնական քաշով մեր մարզիկը դուրս մնաց մրցանակային եռյակից:

 

Մեդալների ընդհանուր քանակով Հայաստանի հավաքականը գտնվում է 11-րդ տեղում՝ 6 մեդալով: Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Չինաստանը, որի ներկայացուցիչները նվաճել են 27 մեդալ: