Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga 13.09..
A A
Սպորտ

Հակոբ Մկրտչյանը 6-րդն է աշխարհում, իսկ Դավիթ Հովհաննիսյանը՝ 10-րդը. ծանրամարտի ԱԱ

Սաուդյան Արաբիայում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր մեդալներ խաղարկեցին 96 կգ քաշային ծանրորդները: Հայաստանից հանդես եկան Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

Ավաղ, մեր մարզիկներին չհաջողվեց մեդալ նվաճել։ Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ (164+208) արդյունքով զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը 368 կգ (168+200) արդյունքով առաջնությունն ավարտեց 10-րդ հորիզոնականում։ Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն դարձավ եգիպտացի Քարիմ Աբոկահլան՝ 387 կգ:

Թիմային հաշվարկով առաջին տեղում գտնվում է Չինաստանը, որը երկամարտում վաստակել է 9 մեդալ: Հայաստանը մեկ մեդալով բաժանում է 15-20-րդ տեղերը:

Վաղը Հայաստանից հանդես կգան 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Գարիկ Կարապետյանը: