Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+hajastan - xorvatia (2)
A A
Սպորտ

Հայաստան – Խորվաթիա. հանդիպում գլխավոր մրցակցի հետ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2024թ առաջնության ընտրական փուլի շրջանակում այսօր սեփական դաշտում կընդունի Խորվաթիայի ազգային թիմին:

 

Հանդիպումն անչափ սկզբունքային նշանակություն ունի կողմերի համար, քանի որ երկուսն էլ վաստակել են 7-ական միավոր և աշխատում են ետ չմնալ միանձնյա առաջատար Թուրքիայից, որն ունի 10 միավոր:

 

Ստեղծված իրավիճակում Հայաստանի համար գլխավոր մրցակից է դարձել հենց Խորվաթիայի հավաքականը, որը երեք խաղում կորցրել 2 միավոր և հանդիսանում է խմբի պոտենցիալ առաջատարը: Նրա հետ խաղերում հենց մեր թիմը կարող է պահպանել միավորների անհրաժեշտ բալանսը:

 

Ինչ վերաբերում է խորվաթներին, ապա նրանք շատ լավ պատկերացնում են, որ Հայաստանի ընտրանին նունպես դարձել է լուրջ մրցակից, քանի որ հաղթելու դեպքում կարող է խառնել իրենց խաղաքարտերը և Թուրիքայի հետ միասին պայքարել ուղեգրերի համար:

 

Նեշնք, որ Հայաստանի և Խորվաթիայի հավաքականները նախկինում հանդիպել են միայն մեկ անգամ: 2021 թվականի հունիսին Խորվաթիայում կայացած այդ խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1: Դրանից հետո խորվաբերն անցկացրել են 33 հանդիպում, որոնցում տարել են 17 հաղթանակ և կրել 5 պարտություն: Ընտրական մրցաշարերում Խորվաթիան վերջին անգամ պարտվել է 2022 թվականին, Ավստրիայից` 0:3:

 

Հիշեցնենք, որ Հայաստան – Խորվաթիա խաղը կկայանա սեպտեմբերի 11-ին, ժամը 20:00-ին: