Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2023_03_21_15_34_43.thumb
A A
Պաշտոնական

Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը ենթարկվել են վարչական ձերբակալության

Հայաստանի ոստիկանությունը հայտնաբերել և վարչական ձերբակալման է ենթարկել  սեպտեմբերի 9-ին Երևանի կենտրոնում հրավառության կազմակերպողին և իրականացնողին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։ 

«Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Երևանում իրականացված հրավառության առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունում նախաձեռնվել է վարչական վարույթ։ Հրավառության կազմակերպիչն ու իրականացնողը հայտնաբերվել են և ենթարկվել վարչական ձերբակալման»,- ասված է հաղորդագրության մեջ։