Բացել լրահոսը Փակել լրահոսը
371030653_1042337943707590_2323562136360916654_n (1)
A A
Պաշտոնական

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել․ Ասկերանի նախկին քաղաքապետ

Ադրբեջանցիները ռուս խաղաղապահների անցակետն անցել ու փորձում են վրաններ տեղադրել: Այս մասին «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասաց Ասկերանի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը:
 
«Այս պահին ադրբեջանցիների հետ 200-400 մետր հեռավորության վրա ենք գտնվում: Մենք այստեղ ենք խոչընդոտելու` «հումանիտար» բեռի մուտքն Արցախ: Նրանց ուղարկած օգնությունը մեզ պետք չէ: Թող բացեն Քաշաթաղի միջանցքը»,-ասաց Ալ.Գաբրիելյանը:
 
Մի խումբ արցախցիներ այս պահին գտնվում են Ստեփանակերտ-Ակնա ճանապարհահատվածում: