Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ԱԳՆ
A A
Պաշտոնական

Արցախ վերջին անգամ դեղորայք մատակարարվել է հուլիսի 7-ին, պարեն՝ հունիսի 14-ին. Արցախի ԱԳՆ

«Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին»,- նշված է ԱՀ ԱԳՆ-ի «X»-ի միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր):

«Մինչ Հիքմեթ Հաջիևը ջանք չի խնայում «ապացուցելու», որ «Լաչինի միջանցքը բաց է», միջազգային հանրությունը պատասխանում է ԿԽՄԿ-ի հայտարարությամբ այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին, իսկ պարենի վերջին մատակարարումը տեղի է ունեցել հունիսի 14-ին»,- նշված է ԱՀ ԱԳՆ-ի գրառման մեջ: