Բացել լրահոսը Փակել լրահոսը
369630140_604101261911748_1451628438799083159_n
A A
Պաշտոնական

Որոնք են բոտուլիզմի հիմնական ախտանշանները

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարոթյունից։

Հաշվի առնելով հիվանդության ծանր ընթացքը և հետագա բարդություններից խուսափելու նպատակով` առողջապահության նախարարությունը հորդորում է.
☑️ զե՛րծ մնացեք տնային պայմաններում պահածոներ պատրաստելուց,
☑️ մի՛ գնեք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
☑️ հիվանդության առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե՛ք բժշկի:

Բոտուլիզմի հիմնական ախտանշաններն են`
✔ սրտխառնոցը, փսխումները, փորլուծությունը կամ փորկապությունը, որովայնի շրջանում ցավերը,
✔ գլխապտույտը, ընդհանուր թուլությունը, բերանի չորությունը,
✔ տեսողության խանգարումը (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսությունը, բբերի լայնացումը, կոպի իջեցումը,
✔ խոսքի խանգարումը (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձությունը, կլման ակտի խանգարումը, հավասարակողմ կաթվածը:

Նշենք, որ բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է: Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի և կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի ու զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ այն բազմանում և արտադրում է թույն: Նման պայմաններ ստեղծվում են հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը հնարավոր է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (120-130°C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահածո արտադրող կազմակերպություններում։ Տանը հնարավոր չէ ապահովել նշված պայմանները: