Բացել լրահոսը Փակել լրահոսը
368008505_668868728610849_4993264073478469627_n
A A
Պաշտոնական

Կաթնամթերքի արտադրությունն իր արտադրական գործընթացներն իրականացրել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով

Շիրակի մարզի Կրաշեն գյուղում գործող կաթնամթերքի արտադրությունը, որ պատկանում է «ԱՆԴ-Վ» ՍՊԸ-ին, իր արտադրական գործընթացներն իրականացնում է իրավական ակտերով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:
 
 Դրանք հայտնաբերվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողական աշխատանքների արդյունքում:
‼️ Մասնավորապես՝
📌 չի ապահովվել անհրաժեշտ տարածություն տեխնոլոգիական գործառնությունների իրականացման, ինչպես նաև համապատասխան պայմաններ կաթնամթերքի փաթեթավորման համար,
📌 սահմանված չի եղել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության (պատրաստման) գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
📌 բացակայել է հանդերձարանը անձնակազմի համար,
📌 սննդի շղթայում ներգրավված աշխատակիցը ենթարկվել չի եղել նախնական և պարբերական բժշկական զննությունների:
❌Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: