Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_0-02-0b-5709e18132483936c3fb4c956a7df619f757c075adf67aef153226d0f03a92c3_14e7a47fd815865d
A A
Պաշտոնական

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ ուղևորի վիճակը ծայրահեղ ծանր է

Օգոստոսի 11-ին, ժամը 14։10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Ա․ Դ․) և «Lexus» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1979 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Լ․ Բ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել են Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ ուղևորինը՝ ծայրահեղ ծանր։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: