Բացել լրահոսը Փակել լրահոսը
8369
A A
Պաշտոնական

Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի համար

Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի  նախագահը երեկ՝ օգոստոսի 10-ին,  հեռախոսակապ է հաստատել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

Դավիթ Իշխանյանը  շնորհակալություն է հայտնել հայրապետական օրհնանքի և բարեմաղթանքների համար:

Երկու կաթողիկոսներն էլ իրենց լիակատար աջակցությունն են հայտնել Արցախի Հանրապետության ապաշրջափակման ու մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատման ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Վեհափառ հայրերը հավաստիացրել են, որ Հայ առաքելական եկեղեցին միշտ լինելու  է Արցախի և Արցախի ժողովրդի կողքին, և սերտ համագործակցության պատրաստականություն են հայտնել:

Այդ մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։