Բացել լրահոսը Փակել լրահոսը
8368
A A
Պաշտոնական

Շնորհավորանքներ Եվրախորհրդարանից

ԱՀ ԱԺ-ից հայտնում են․

Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Դավիթ Իշխանյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում  ընտրվելը հույսի փարոս է անվանել և վստահեցրել, որ շարունակելու են աջակցել Արցախի քաղաքացիներին և նրանց ինքնորոշման իրավունքին:

Պատգամավորը հույս է հայտնել, որ Արցախի խորհրդարանի հետ իր կապը շարունակական կլինի:

«Հարգելի նախագահ Իշխանյան,

Գրում եմ՝ շնորհավորելու Ձեր ընտրվելու կապակցությամբ և լավագույն մաղթանքներս հղելու Ձեր հաջողությունների համար:

Արցախի ժողովրդի համար ամենածանր պահին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր ընտրվելը հույսի փարոս է, և ես կարող եմ Ձեզ վստահեցնել, որ շարունակաբար աջակցում եմ Արցախի քաղաքացիներին և ձեր ինքնորոշման իրավունքին:

Հուսով եմ, որ հնարավորություն կունենամ ողջունել ձեզ Եվրախորհրդարանում, և եթե կարող եմ որևէ կերպ օգնել, հանգիստ զգացեք կապվել ինձ հետ:

Իմ ամենալավ մաղթանքները Ձեր ստանձնած մանդատում։

 

Հարգանքներով՝   

                                   Լարս Պատրիկ Բերգ Եվրախորհրդարանի պատգամավոր»։