A
A
Երկարաձգվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը Իրանի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։
«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարար Սանոսյանը։