Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե Փաշինյանը ստորագրեց Արցախը հանձնելու փաստաթուղթը, ՀՀ-ն կմտնի խորը անկայունության ցիկլի մեջ. Օսկանյան (տեսանյութ)

 

Փաշինյանը հստակ ասում է, ընդունում է՝ Արցախն Ադրբեջանի մաս է և այդպես էլ լինելու է, ու դրա դիմաց որևէ պահանջ չկա:  Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանի խոսքով, Փաշինյանի քաղաքականությունը տանելու է նրան, որ եթե փաստաթուղթը ստորագրվի՝ Արցախն իր 120 հազար բնակչությամբ ամբողջությամբ լուծարվելու է Ադրբեջանի մեջ։

«Այն թեզը, խոսակցությունները, որ Բաքուն և Ստեփանակերտը երկխոսելու են, ձևականություն է, ժողովրդի աչքին թոզ փչել է: Փաստաթուղթը ստորագրելուց հետո, այն պահին, որ այդ երկխոսությունը կսկսի, համարեք, որ արդեն Արցախը լուծարվել է Ադրբեջանի մեջ եւ հարցը փակված է» - կարծում է նա։

Մանրամասները տեսանյութում