Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան ԱԺ 5647
A A
Քաղաքականություն

«Այս իրավիճակում գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից, նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում:
 
Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել:
 
Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:
 
Ու այս իրավիճակում, գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե միջազգային հանրությունն է ստիպել Արցախի հարցով նշաձող իջեցնել:
 
Իսկ իրականությունը շատ ողբերգական է` հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին, դրան զուգահեռ, բռնաբարելով պատմական ճշմարտությունները, Արցախն արհեստականորեն ներկայացնում որպես ադրբեջան: