Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը Արարատյան դաշտում, Կոտայքում, Առագածոտնի լեռնային գոտում, Լոռիում և Վայոց ձորում հուլիսի 19-20-ը հանրապետությունում սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
 
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-ի երեկոյան ժամերին, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
 
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
 Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
 Երևան քաղաքում`
 
Հուլիսի 19-ի ցերեկը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 21-24-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։