A
A
Անհետ կորած զինծառայողների ծնողերի բողոքի ակցիան ՀՀ նախագահի նստավայրի դիմաց. Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին
Տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր իրենց բողոքի ցույցը շարունակում են նախագահի նստավայրի մոտ։
Մինչ այդ նրանք կառավարության շենքի մոտ էին, հանդիպում էին պահանջում վարչապետ Փաշինյանի հետ։
Հանդիպման մերժումից հետո նրանք ցույցը շարունակում են Բաղրամյան 26-ում, հանդիպում են պահանջում նախագահի հետ։ Մի քանի ժամ նախագահականի մոտ հանդիպման սպասելուց հետո նրանք փակեցին Բաղրամյան պողոտան:
Ծնողները վրդովված են պաշտոնյաների անտարբերությունից, ասում են՝ բոլորն արհամարհում են իրենց։ Այս պահին պողոտան փակ է, ավտոմեքենաները շրջանցում են Բաղրամյան-Պռոշյան հատվածը։