«Որ դուռը գնում ենք՝ արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն, ասում են՝ լռեք»․ անհետ կորածների ծնողները բողոքի ցույց են անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԷջմիածնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր առավոտյան կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց էին անում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ծնողներն ասում էին, որ արդեն 3-րդ տարին է՝ որդիներից լուր չունեն։
«Արհամարհում են մեզ։ Որ դուռը գնում ենք, ոչինչ չեն անում մեր երեխաներին գտնելու համար։ 40 երեխա տարան կորցրեցին, ոչ մեկին հետաքրքիր չի մեր երեխաների ճակատագիրը»,-ասում էին ծնողները։ Նրանցից մեկը, վրդովված դիմելով Փաշինյանին, ասաց․ «Աթոռից հելի, պատասխան տուր, լափամանները թողեք, հելեք մեր երեխեքին գտեք։ Հելի ասա՝ ինչ արեցիք մեր երեխեքին։ Երեք տարի է արդեն․․․ որ դուռը գնում ենք, արդեն զզվում են մեզնից, չեն ուզում մեր երեսը տեսնեն։ Ասում են՝ լռեք, լռեք, լավ կլինի։ Ինչքա՞ն լռենք»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/07/19/1356131/