
A
A
Չեխ թենիսիստուհի Վոնդրոուշովան հաղթեց «Ուիմբլդոնում» և 3 մլն եվրո վաստակեց
Աջակցիր «Ա1+»-ին
Չեխ թենիսիստուհի Մարկետա Վոնդրոուշովան վստահ հաղթանակ տոնեց «Մեծ սաղավարտի» մրցաշարում՝ «Ուիմբլդոնում»:
Աշխարհի 42-րդ ռակետը եզրափակիչում 1 ժամ 21 րոպեում պարտության մատնեց աշխարհի 6-րդ ռակետ, թունիսցի Օնս Ժաբերին:
24-ամյա Վոնդրոուշովան առաջին անգամ է հաղթում «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Մինչ այդ նա միայն մեկ անգամ էր հաղթանակի հասել խոշոր մրցաշարում, 2017 թվականին, Բեռլինում:
Չեխ թենիսիստուհին վաստակելով 2000 վարկանիշային միավոր, 42-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական: Նա պարգևատրվել է նաև 3 մլն եվրոյով: