A
A
Արցախի ուսանողները չեն կարողանա ՀՀ մեկնել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼիակատար շրջափակմամբ պայմանավորված՝ Արցախի դիմորդները զրկվել են հայաստանյան բուհերի ընդունելության քննություն հանձնելու հնարավորությունից: Խոսքը ներբուհական քննությունների մասին է: Քննարկումներից հետո թե Արցախի, եւ թե Հայաստանի կրթության ոլորտի պատասխանատուները քննությունները հանձնելու հեռավար տարբերակն են ընտրել: Քննությունները հանձնելուց, ընդունվելուց հետո երկրորդ հարցն է առաջացել՝ պաշարված Արցախից ինչպես Երեւան հասնել: Հայաստան-Արցախ կյանքի ճանապարհը չբացելու դեպքում արցախցի ուսանողները ստիպված կլինեն դասերը եւս առցանց տարբերակով անցկացնել: