Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վիտալի Բալասանյան
A A
Քաղաքականություն

Բալասանյանը ձերբակալվել է

Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ֆեյբուքի իր էջում հայտնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը»,-գրել է նա՝ հավելելով, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով։

Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա: