Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Արսենալ Տիվատի» հետ. Կոնֆերենցիաների լիգա

Երևանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին խաղում սեփական դաշտում ընդունեց մրցաշարի նորեկ, Չեռնոգորիայի «Արսենալ Տիվատ» թիմին: Խաղը չնայած անցավ ալաշկերտցիների տարածքային առավելությամբ (գնդակի տիրապետումը 68 տոկոսը 32-ի դեմ, երկրորդ կեսում՝ 81-19), սակայն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Խուան Մոնտենեգրոն, իսկ հավասարեցրեց Վիտալի Ուստինովը, 66-րդ րոպեին: «Ալաշկերտը» 48-րդ րոպեին ևս մեկ գոլ խփեց, սակայն գլխավոր մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց Ագբոնի մոտ:

Թիմերի պատասխան խաղը կկայանա հուլիսի 20-ին, Չեռնոգորիայում: Հաջորդ փուլ մտնելու համար «Ալաշկերտին» պետք է հաղթանակ, իսկ ոչ-ոքիի դեպքում հաղթողը կորոշվի 11մ հարվածաշարով: