
Տեր-Պետրոսյանը մեջբերել է 1996-ի իր ելույթը․ Միջազգային հանրությունը պարտավոր է լուծել ԼՂ ֆիզիկական գոյության խնդիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է 1996թ․ օգոստոսի 30-ի իր ելույթից մի հատված, որտեղ ասվում է, որ միջազգային հանրությունը, պարտավոր է լուծել Ղարաբաղի ֆիզիկական գոյության խնդիրը։
«Եթե միջազգային հանրությունն ուզում է Ղարաբաղի հարցը լուծել՝ հարկադրելով պահպանել միջազգային արդի կարգը, այսինքն՝ պահպանել երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ապա նա՝ միջազգային հանրությունը, պարտավոր է լուծել Ղարաբաղի ֆիզիկական գոյության խնդիրը։ Կլուծի՞, ցույց կտա՞ մեզ այդպիսի մեխանիզմներ, մենք կհամոզվե՞նք, որ այլևս այս հարցը լուծված է, այդ ժամանակ մենք կարող է հարգենք աշխարհի կարգը։
Չի՛ լուծի։ Մենք չենք կարող ռիսկի դիմել։ Մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին երկրորդ ցեղասպանություն, բավական է, մենք դա տեսել ենք: Մենք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ աշխարհը նորից Հայաստանում որբանոցներ կբացի, ո՛չ , մենք դրանից կշտացել ենք», -ասվում է Լևոն Տեր-Պետրոսյանի 30.08.1996 ելույթում։