Դու Բրյուսելում հնարավորություն ունես. Օսկանյանը՝ Փաշինյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼեռնային Ղարաբաղի հարցը սովորական արտաքին քաղաքական հարց չէ, ես նույնիսկ կարող եմ ասել, որ ընդհանրապես արտաքին քաղաքականության հարց չէ, սա համազգային, էքզիստենցիալ հարց է, եւ եթե մնացած հարցերում Փաշինյանը կարող է չլսել այլ կարծիքներ, այս հարցում՝ չի կարող: Այս մասին իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
«Դու Արցախ ես տալիս, Արցախը նվիրում ես Ադրբեջանին, դու հայրենիք ես տալիս, դու Հայաստանի պատմական հողերն ես տալիս, սա այն հարցը չէ, որ դու կարող ես արհամարհել եւ չլսել, սա քո լիազորությունների մեջ չի մտնում: Դու ոչ բարոյական, ոչ էլ իրավական հիմքեր ունես նման քայլ անելու: Բարոյապես իրավունք չունես, որովհետեւ Հայաստանի բնակչության 90 տոկոսից ավելին դեմ են Արցախը ցանկացած կարգավիճակով լինի Ադրբեջանի կազմում, ուստի միայն դրանից ելնելով դու բարոյական իրավունք չունես, գնաս, նման փաստաթուղթ ստորագրես: