Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess robert
A A
Սպորտ

Հայաստանի շախմատիստներին չհաջողվեց շարունակել հաղթարշավը. OPEN VILLA DE BENASQUE

 

Շախմատի OPEN INTERNACIONAL VILLA DE BENASQUE խոշոր մրցաշարում հաջող հանդես եկող Հայաստանի շախմատիստները չկարողացան շարունակել հաղթարշավը:

Մեր բոլոր երեք գրոսմայստերները՝ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Կարեն Մովիսիյանը, պարտություն կրեցին 8-րդ տուրում: Այդ իսկ պատճառով 1-ին տեղում ընթացող Ռոբերտ Հովհաննիսյանը միանգամից նահանջեց 12-րդ հորիզոնական: Հայկ Մարտիրոսյանը, որը հինգ առաջատարներից արդեն ետ է մնում 1 միավորով, այժմ գտնվում է 19-րդ տեղում: Կարեն Մովսիսյանը 5,5 միավորով զբաղեցնում է 48-րդ հորիզոնականը:

Մրցաշարին մասնակցող կանանց միձազգային վարպետ Սոնա Ասատրյանն այս անգամ հաղթանակ տոնեց, սակայն վաստակած 4 միավորով նա դեռևս 214-րդն է:

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր: Մրցանակային տեղ գրավելու համար մեր շախմատիստներին հարկավոր են միմիայն հաղթանակներ: