Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Քաղաքականություն

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հրամանագրով՝ Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել։

«Արտաքին հարցերով խորհրդական Օլիվյե Դեկոտինին 2023 թվականի հուլիսի 21-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։