Բացել լրահոսը Փակել լրահոսը
359424833_219800914349352_3010849236368673747_n
A A
Պաշտոնական

Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով

Հուլիսի 8-ին, ժամը 18:31-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Դավթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Մալաթիա-Սեբաստիա և Կենտրոն վարչական շրջաններում կոտրվել են ծառեր և վնասվել թիթեղներ:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։