Բացել լրահոսը Փակել լրահոսը
358535134_755442139915607_9031412276695488194_n
A A
Պաշտոնական

Օդանավը ունեցել է բախում թռչնի հետ․ հետաձգվում է Երևան-Միլան չվերթը

FlyOne Armenia-ի հայտարարությունը․
 
Հարգելի ուղևորներ,
 
Քիշնև- Երևան թռիչքը իրականացնելիս՝ FlyOne Armenia ընկերության կողմից վարձակալված օդանավը ունեցել է բախում թռչնի հետ։ Օդանավի վայրէջքից հետո, կատարված տեխնիկական զննման արդյունքում, պարզ է դարձել, որ օդանավը վնասվել է և հասցված վնասը թույլ չի տալիս իրականացնել օդանավի շահագործումը, ինչի պատճառով հետաձգվում է Երևան- Միլան չվերթը։
Նշված չվերթի կարգավիճակի վերաբերյալ տեղեկատվությումը ավիաընկերությունը կհաղորդի հաջորդիվ։
 
Հայցում ենք Ձեր ըմբռնումը։
 
Երևան- Միլան- Երևան չվերթի վերաբերյալ այլ հարցերի առկայության դեպքում՝ խնդրում ենք դիմել համապատասխան օդանավակայաներում ընկերության ներկայացուցչություններ: