A
A
Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 առաջնությունում
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը երկրորդ արծաթե մեդալը նվաճեց:
Մեր 74 կգ քաշային ըմբիշ Հայկ Պապիկյանը եզրափակիչ մրցամարտում 0:4 հաշվով պարտվեց գերմանացի Ստաս Դավիդ Վոլֆին: Այդպիսով, մեր ըմբիշները երկրորդ անգամ անընդմեջ պարտություն կրեցին վճռորոշ մրցամարտին: Դրանից առաջ տանուլ էր տվել մեր 61 կգ քաշային ըմբիշ Լևիկ Միքայելյանը:
Հայաստանի հավաքականն այս պահին իր ակտիվում ունի 4 մեդալ` 2 արծաթ և 2 բրոնզ: