A
A
Լևիկ Միքայելյանը` ըմբշամարտի Եվրոպայի Մ-20 արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի հավաքականը նվաճեց հերթական մեդալը:
Մեր 61 կգ քաշային ըմբիշ Լևիկ Միքայելյանը եզրափակիչում հանդիպեց Ջեյհուն Ալահվերդիևին, որը նախորդ երեք մարտերում ընդամենը մեկ միավոր էր զիջել մրցակիցներին: Անչափ լարված պայքարում մեր մարզիկը պարտվեց 0:2 հաշվով և բավարարվեց արծաթե մեդալով:
Հայաստանի հավաքականն այս պահին իր ակտիվում ունի 3 մեդալ` 1 արծաթ և 2 բրոնզ: