Բացել լրահոսը Փակել լրահոսը
352389861_242080978602659_3356551545122833451_n
A A
Հասարակություն

«Մայր Հայաստան» ռազմական թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով

Հունիսի 29-ին ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում տեղի է ունեցել համաժողով՝ «Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի մոռացված հերոսները» թեմայով։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Համաժողովին ներկա էին զինվորականներ, գիտաշխատողներ, Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։
 
Ներկաները նախ շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացել համաժողովի շրջանակում բացված ժամանակավոր ցուցադրության արժեքավոր նմուշներին:
 
Համաժողովի ընթացքում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ԵՊՀ-ի, Հայաստանի ազգային արխիվի և ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի ներկայացուցիչներն անդրադարձել են Երկրորդ աշխարհամարտին
հայերի ծանրակշիռ մասնակցությանն ու ավանդին, հանգամանալից ներկայացրել
չհանրահռչակված, պատերազմի` մինչև օրս անհայտ էջեր ու հանրությանն անհայտ մասնակիցների սխրանքներ։
 
Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարտիկների սխրանքն ու խիզախությունը գնահատելը և նրանց վաստակն արժևորելը ժամանակի հոլովույթում առանցքային նշանակություն ու կարևորություն ունեն։
 
Առաջիկայում կհրատարակվի համաժողովի ընթացքում հնչած զեկույցների ժողովածուն։