Բացել լրահոսը Փակել լրահոսը
44
A A
Հասարակություն

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն

Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։ Հայտնում է ՊՆ-ն։
 
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած
ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
Հիշատակի արարողակարգը
մեկնարկել է եկեղեցական աղոթքով։ Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր`
ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։
Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի
մոտ։