Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Խաղաղապահների ուղեկցությամբ Շուշիի շրջանի բնակիչները կկարողանան Ստեփանակերտ հասնել (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է, Շուշիի շրջանի 4 համայնքների բնակիչները խաղաղապահների ուղեկցությամբ կարողանում են գալ Ստեփանակերտ և վերադառնալ: Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր համայնքների կապը մայրաքաղաքի հետ կտրվել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից: Ադրբեջանի կողմից օրեցօր ավելացող խոչընդոտների հետևանքով այդ գյուղերը հայտնվել էին լիակատար շրջափակման մեջ: Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանի խոսքով՝ ուղերթի վերականգնումը լուծում է կենսական նշանակության մի շարք հարցեր: