Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հնդկաստանի 23-ամյա քաղաքացու սպանությունը բացահայտվել է, սպանություն կատարողը հայտնաբերվել (տեսանյութ)

Հնդկաստանի 23-ամյա քաղաքացու սպանությունը բացահայտվել է, սպանություն կատարողը հայտնաբերվել է Հունիսի 19-ին, ժամը 00.55-ին, շտապօգնության 2-րդ ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ երիտասարդի դիակ կա: Ժամը 01.15-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել. կրծքավանդակի կտրած-ծակած վերքով և գլխի վնասվածքով բուժօգնության էր տեղափոխվել 31-ամյա հնդիկ երիտասարդ։ Հասրաթյան փողոցի նշված հասցե մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը հայտնաբերել էր Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Այյապպան Սուրաջի դիակը՝ մեջքի հատվածում կտրած-ծակած վերքով: Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է սպանությունը կատարած անձի ինքնությունը։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում հունիսի 23-ին Մազմանյան փողոցում հայտնաբերվել, սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Մաշտոցի բաժին է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Աբին Բիժու Կումարի Սինդհուին։ Քրեական վարույթը շարունակվում է։