Բացել լրահոսը Փակել լրահոսը
263138
A A
Հասարակություն

Արցախից տեղահանված բնակիչների համար Բարձրավանում կառուցվել է մոդուլային տնակ և ջերմոց

Բարձրավան բնակավայրում կառուցվել է մոդուլային տնակ, նաև ջերմոց, որը նախատեսված է Արցախից տեղահանված բնակիչների համար։

Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

«Եթե ցանկանում եք ապրել և արարել Բարձրավանում, ապա հունիսի 26֊ին կարող եք դիմել Գորիսի համայնքապետարան, ժամը 09։00֊ից 18։00֊ն։ Դիմորդների ընտանիքի կազմը պետք է բաղկացած լինի 3 և ավելի անձանցից։ Ծրագիրն իրականցվում է ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագրի շրջանակներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: