Նեյմարը սիրո խոստովանություն է արել
Աջակցիր «Ա1+»-ին«ՊՍԺ-ի» բրազիլացի հարձակվող Նեյմարը հրապարակայնորեն ներողություն է խնդրել իր հղի ընկերուհուց՝ Բրունա Բյանկարդիից, դավաճանության համար: Սակայն, նրա գրառումն ավելի շատ հիշեցնում է սիրո խոստովանության:
«Ես դա անում եմ մեր և մեր ընտանիքի համար: Ես արդարանում եմ այն բաների համար, որոնք արդարացում չունեն: Ես քո կարիքն ունեմ մեր կյանքում:
Ես տեսա, թե որքան դժվար էր քեզ համար, ինչպես ես տանջվում ու ցանկանում կողքիս լինել։ Ես գնացի, ես սխալ արեցի։
Կարող եմ ասել, որ ամեն օր սխալներ եմ թույլ տալիս՝ խաղադաշտում ու դրանից դուրս։ Միայն ես եմ պատասխանատու իմ կյանքում, ընտանիքի և ընկերների հետ շփվելիս սխալներ թույլ տալու համար:
Դա կատարվեց նաև իմ կյանքի ամենայուրահատուկ մարդկանցից մեկի նկատմամբ: Իմ երազած կինը, որն իմ կողքին էր։ Իմ երեխայի մորը: Այն հուզեց իմ ընտանիքին այնպիսի յուրահատուկ պահին, ինչպիսին մայրությունն է:
Ես արդեն ներողություն եմ խնդրել իմ սխալների համար, բայց անհրաժեշտ եմ համարում դա անել հրապարակայնորեն։ Եթե անձնական կյանքը հրապարակային է դարձել, ապա ներողությունը պետք է լինի հրապարակային:
Ես չեմ պատկերացնում ինձ առանց քեզ: Չգիտեմ՝ կհաջողվի՞ մեզ, բայց վստահ եմ, որ ցանկանում եմ փորձել: Մեր նպատակը ամեն ինչից վեր է լինելու, երեխայի հանդեպ սերը հաղթելու է, միմյանց հանդեպ սերը մեզ կամրապնդի։ Մենք հավերժ ենք», - գրել է Նեյմարը իր սոցիալական ցանցերում։
Նշենք, որ Նեյմարը և Բրունա Բյանկարդին իրար հետ հանդիպում են 2021 թվականից: Այս տարվա ապրիլին բրազիլուհի մոդելը հայտնել է իր հղիության մասին: