Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելն արդյո՞ք վտանգ չի ներկայացնում ռուս խաղաղապահների համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը հասկանում է, որ Հայաստանի համար զգայուն հարց է Շուշիում Թուրքիայի հյուպատոսության հնարավոր բացումը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը, որ Անկարան պատրաստ է ցանկացած պահին գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում։
«Ցանկացած վայրում, մասնավորապես՝ Շուշիում, հյուպատոսությունների բացման հարցը շարունակում է մնալ երկկողմ կապերի թեման: Տվյալ դեպքում ՝ Բաքվի և Անկարայի միջև։
Միաժամանակ, հասկանում ենք հարցի զգայունությունը Երևանի համար։ Մեր շփումներում շեշտը դնում ենք միմյանց շահերը հաշվի առնելու անհրաժեշտության և ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորության վրա»,- ասել է Զախարովան։