Զախարովան կոչ արեց Երեւանին եւ Բաքվին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,- ասել է Զախարովան։
Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքը ՌԴ խաղաղապահների միջոցով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար և ակնկալում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:
«Այն նախկինի պես արդիական է»,- ավելացրել է Զախարովան։