A
A
«Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում առաջինը կհանդիպի Բոսնիայի չեմպիոնի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՆիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի նստավայրում կայացավ 2023-24թթ չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի վիճակահանությունը:
Հայաստանի չեմպիոն Երևանի «Ուրարտուն» նախապես ընդգրկվել էր 3-րդ ենթախմբում: Նրա հավանական մրցակիցներն էին Մոլդովայի «Շերիֆը», Բելառուսի ԲԱՏԷ-ն, Ղազախստանի «Աստանան», Իսրայելի չեմպիոն Հայֆայի «Մաքաբին» և բոսնիական «Զրինսկին»:
Վիճակահանությամբ արդյունքում «Ուրարտուն» որակավորման առաջին փուլում կմրցի Բոսնիայի և Հերցեգովինայի չեմպիոնի հետ: Առաջին հանդիպումը կկայանա Երևանում, հուլիսի 11-ին կամ 12-ին, իսկ պատասխան խաղը՝ հուլիսի 18-ին կամ 19-ին: