Բացել լրահոսը Փակել լրահոսը
775
A A
Սպորտ

Ոստիկանները խուզարկել են 2024թ Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գրասենյանը

«Փարիզ-2024» Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի գրասենյակն այսօր խուզարկվել է ոստիկանության կողմից:

 

Ինչպես նշում են լրատվամիջոցները, շատ սպասված մարզական միջոցառումից մեկ տարի առաջ Ֆրանսիայի իշխանությունները խուզարկել են խաղերի կազմկոմիտեի գրասենյակը՝ հանրային պայմանագրերի շնորհման ենթադրյալ հետաքննության շրջանակներում:

 

«Փարիզ 2024»-ի կազմակերպիչները հայտնել են, որ մայրաքաղաքի Սեն-Դենի արվարձանում խուզարկություն է իրականացվել գրասենյակում, և որ կազմկոմիտեն լիովին համագործակցում է քննիչների հետ՝ նրանց հետաքննությունը հեշտացնելու համար:

 

Խուզարկություն է իրականացվել նաև Solideo-ի՝ օլիմպիական ավանի շինարարության համար պատասխանատու կազմակերպության գրասենյակում։

 

Ըստ Le Parisien թերթի, խուզարկություններն իրականացվել են հակակոռուպցիոն և ֆինանսական հանցագործությունների հետաքննիչների և BRDE-ի՝ Փարիզի ոստիկանության ֆինանսական բրիգադի կողմից: Ֆինանսական դատախազության պաշտոնյաններից մեկն ասել է, որ խուզարկությունները կապված են հակակոռուպցիոն գործակալության տրամադրած տեղեկատվության վրա հիմնված երկու հետաքննության հետ: