Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԻԵԴ
A A
Հասարակություն

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը

Շուրջ 11 տարի առաջ Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան էինք հասցրել մի շատ կարևոր գործ: Մարդու կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքում գրառում է կատարել ՀՀ հատուկ հանձնարարություննեով դեսպան Էդմոն Մարուքյանը։
 
Նա նշել է, որ այսօր ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ՀՀ-ն խախտել է Արման Ենգիբարյանի կյանքի իրավունքը՝ երաշխավորված Մարդու իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի 2-րդ հոդվածով և պարտավորեցրել է Հայաստանին Ենգիբարյանի ընտանիքին վճարել 39.000 եվրո փոխհատուցում։
 
Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը իր որոշմամբ վճռել է, որ Ենգիբարյանի մահվան առնչությամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։
Գործը Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանում Ենգիբարյանի իրավահաջորդի շահերը ներկայացել են փաստաբաններ Էդմոն Մարուքյանը և Տաթևիկ Մատինյանը՝ դեռևս 2012 թվականին։
 
Սույն գործով պետք է պատասխանատվության կանչվեն նախկին ոստիկանապետը, դատական համակարգի և իրավապահ համակարգի այդ գործով պատասխանատուները։