Եթե Ալիևն ասի, որ անցակետը 3 շաբաթով հանում է, զգալի քանակությամբ մարդ Արցախից դուրս կգա․ Բ․Պողոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Եթե Ալիևն ասի, որ անցակետը 2-3 շաբաթով վերացվում է, զգալի քանակությամբ մարդ Արցախից դուրս կգա»,- «Ա1+»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Քաղաքագետն ասում է, որ Արցախի 18-20 տարեկան հատկապես տղամարդկանց վրա կախված է Ադրբեջանի կողմից ձերբակալվելու վտանգը, քանի որ նրանք առնվազն ծառայել են իրենց բանակում։
Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ Բ․Պողոսյանն ասում է, որ Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայի հետ ունենալ երկաթգծային կապ․ «Դա կարող է լինել ՌԴ-Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Երասխ-Երևան-Գյումրի-Կարս գիծը, կամ Նախիջևանից ուղղակի երկաթգիծ կկառուցեն՝ Իգդիր-Կարս ուղղությամբ»։
Քաղաքագետը նաև վստահ չէ, որ Հայաստանը չի ուզում, որ ռուսները վերահսկեն Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղիները։ Հակառակ պարագայում, եթե բացվեն այդ ճանապարհները, բեռնափոխադրման կամ ուղևորափոխադրման ժամանակ ցանկացած միջադեպի առիթով Ադրբեջանը կասի, թե Հայաստանը չի կարող անվտանգությունն ապահովել, հետևաբար ես պետք է իմ զորքերը տեղակայեմ և ապահովեմ։
Մանրամասները՝ տեսանյութում։