Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տոյվո Կլաար
A A
Պաշտոնական

Կլաարը՝ Զախարովային․ ԵՄ-ն լիովին թափանցիկ է Հրվ. Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոնները 3-ով ավելացնելու մասին։ Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ:

«ԵՄ-ն եղել և մնում է լիովին թափանցիկ Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իր հանձնառության մեջ: Մենք շարունակելու ենք աշխատել ի շահ ազգերի և մարդկանց։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այդ պարտավորության կարևոր բաղադրիչ է»,-ասվում է գրառման մեջ։