Բացել լրահոսը Փակել լրահոսը
7e20239ba5a4fb587c797f8f52d3d492_1686834906_v1.thumb
A A
Հասարակություն

24-ամյա կնոջ մերկ ու մասամբ հոշոտված դին հայտնաբերվել է Դիլիջանի անտառում․ Shamshyan.com

 

Իրավապահները, մի քանի օր որոնողական աշխատանքներից հետո, այսօր՝ հունիսի 15-ին, Դիլիջան-Երևան ավտոճանապարհի 2-րդ ոլորանին հարակից անտառային հատվածում հայտնաբերել են ամբողջությամբ մերկ, մասամբ հոշոտված կնոջ դի։ 

Մահացածը ՌԴ 24-ամյա քաղաքացի է, ով այս տարվա հունիսի 4-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանել էր Հայաստան։

Եվ երբ 2 օր նրա մասին մայրը տեղեկություն չի ունեցել, դիմել է Ոստիկանության «Զվարթնոց» գծային բաժին և հայտնել, որ մինչև օրս իր աղջկա վերաբերյալ տեղեկություն չունի։

Դեպքի փաստով՝ սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։