
A
A
Ադրբեջանական մարտական դիրքից անկանոն կրակ են արձակել Արցախում գյուղատնտեսական իրականացնող աշխատանքներ անձի ուղղությամբ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 14-ին ժամը 10:00-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքի պետ Ն. Դադասյանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը ժամը 08:50-ի սահմաններում, Սոս գյուղի բնակիչ Սասուն Հովսեփյանը (ծնված 1979թ.) նույն գյուղի վարչական տարածքի «Խազազին տակ» կոչվող տեղամասի խաղողայգիներում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական մարտական դիրքից տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներով անկանոն կրակ են արձակել իր ուղղությամբ։
Կրակոցների հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հայտնում է ԱՀ ՆԳՆ-ն։
Հաղորդագրությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։