
«Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է. Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է: «Ամեն անգամ, երբ մենք հանդիպում ենք՝ քննարկում ենք տրանսպորտի հետ կապված հարցեր: Ներկա աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է աճում: Կասպից ծովով, հետո Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների ծավալը տարեցտարի ավելանում է և կավելանա: Ուստի, մենք Ադրբեջանում ընդլայնում ենք մեր տրանսպորտային-լոգիստիկ հնարավորությունները»,- ասել է Ալիևը Բաքվում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ այսօր տեղի ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահի հետ մտքեր են փոխանակել Զանգեզուրի միջանցքի շուտափույթ բացման վերաբերյալ:Հայտնում է Aravot.am-ը։
«Զանգեզուրի միջանցքի բացումն անխուսափելի է: Որքան արագ այն բացվի, այնքան լավ: Ամեն դեպքում մենք ավելացնում ենք մեր ջանքերն այդ ուղղությամբ: Այդ միջանցքի բացումը նոր հնարավորություններ կստեղծի բոլոր երկրների համար և դրականորեն կանդրադառնա տարածաշրջանում գործնական համագործակցության համար»,- ասել է Ալիևը: