Բացել լրահոսը Փակել լրահոսը
1113061
A A
Հասարակություն

Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է․ ՔԿ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցվել է։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նա նշեց, որ վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել Հարությունյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը ժամանակավորապես կասեցնելու որոշում։

Աբրահամյանը հավելեց, որ հետապնդման կասեցման որոշումը կայացրել է դատախազը՝ վարույթն իրականացնող քննիչի միջնորդությամբ։

44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Ջալալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ այն է՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը։